Netflix-ը գնել է հայազգի պրոդյուսերի «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները

Netflix հոսքային (սթրիմինգային) ծառայությունը գնել է ռեժիսոր Միխայիլ Լոքշինի «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները:
Ֆիլմը կթողարկվի Netflix Originals ապրանքանիշի ներքո, այսինքն՝ ֆիլմը կթարգմանվի աշխարհի մի քանի տասնյակ հիմնական լեզուներով:

Ինչպես նշում է աղբյուրը, նախկինում Netflix-ն այս ապրանքանիշի ներքո թողարկում էր միայն այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Ավելի լավ, քան մարդիկ» և «Համաճարակ», ինչպես նաև Wizart անիմացիոն ստուդիայի «Հենզել, Գրետել և Մոգության գործակալությունը» լիամետրաժ մուլտֆիլմերը: