Ամուսնության առաջարկ՝ Գրիգ Գևորգյանի սթենդ-ափի ժամանակ․ տեսանյութ

Գրիգ Գևորգյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որն անտարբեր չի թողել երկրպագուներին։ Նրա սթենդ-ափի ժամանակ հանդիսատեսներից մեկն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։
«Ամուսնության առաջարկ հենց «Վայ Գրիգ Գրիգ» սթենդ-ափի ժամանակ»,- տեսանյութին կից գրել է հումորիստը։
Հիշեցնենք, որ Արմենիա TV-ի «Երգիր, թե կարող ես» նախագծում Վաչե Թովմասյանին փոխարինում է Գրիգ Գևորգյանը։ Գրիգը նախագծում հանդես է գալիս որպես հաղորդավար։