Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում՝ Մեքսիկայից վերադարձից հետո (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում՝ Մեքսիկա կատարած այցից հետո, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։

Պարբերականը նշել է, որ 40-ամյա աստղը, մոռանալով դիմակ կրել, իր դեմքը ծածկել է հագին եղած սպիտակ վերնազգեստով։ Լուսանկարներում աստղը կրում է մարմնագույն տաբատ, խակի տոպ և սպիտակ վերնազգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով սպիտակ երկարաճիտ բարձրակրունկներով։

Քանի որ աստղը դիմակ չի կրել, նա մարդաշատ տարածքներով անցնելից վերնազգեստով ծածկել է դեմքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ էր հրապարակել ծովափնյա հանգստից, որտեղ 40-ամյա հեռուստաաստղը կրում է սև լողազգեստ և սև արևային ակնոցներ, որոշ նկարներում իր տեսքն ամբողջացնելով արևային գլխարկով։ Աստղը վայելում է հանգիստը ցանցաճոճի վրա։