Դերասան Սերգեյ Ժիգունովն ամուսնացել է

Ռուս դերասան Սերգեյ Ժիգունովն ու լրագրող Վիկտորիա Վորոժբիտն ամուսնացել են։ Այս մասին արտիստի կինը հայտնել է Ինստագրամի իր էջում։

Վորոժբիտն իր միկրոբլոգում ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ժիգունովները»։

Մարտի 26-ին Ժիգունովն իր Ինստագրամում կիսվել է լուսանկարով, որտեղ երկրպագուներն ակնարկ են տեսել նրա հարսանիքի վերաբերյալ։ Մասնավորապես, կադրում հայտնվել է դերասանի ձեռքի մի մասը՝ մատանին մատին։

2020-ի գարնանը սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, որ Ժիգունովն ու Վորոժբիտը միասին են անցկացնում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ինքնամեկուսացման շրջանը: 2020-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Սերգեյ Ժիգունովն ամուսնալուծվել է դերասանուհի Վերա Նովիկովայից։