Լավագույն ժողովրդական միջոցները մազաթափությունից ազատվելու և փարթամ ու փայլուն վարսեր ձեռք բերելու համար

Առողջ մարդը որպես կանոն օրական կորցնում է 50-100 մազ, ինչը պայմանավորված է լինում օրգանիզմի թարմացման բնական գործընթացով: Սակայն լինում են դեպքեր, երբ մազաթափությունն ավելի ինտենսիվ է լինում:

Մազաթափության հիմնական պատճառների շարքին են դասվում սթրեսը, անեմիան, մաշկի կամ վահանագեղձի հիվանդությունները, սխալ սննդակարգը արյան շրջանառության խանգարումներն ու ժառանգական գործոնները, սակայն անկախ խնդրի առաջացման պատճառից դրա դեմ հարկավոր է անպայման պայքարել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները մազաթափությունից ազատվելու և մազերն ավելի առողջ, փարթամ ու փայլուն դարձնելու համար:

Ալոեի գել

Ալոեի գելը շատ արդյունավետ է մազարմատները սնուցելու, թեփից ազատվելու և մազերի աճը խթանելու համար: Այս բույսի գելը պարունակում է ջուր, հանքանյութեր, վիտամիններ, ամինաթթուներ և մեծ քանակությամբ բուսական սնուցող նյութեր: Այն հատկապես օգտակար է չոր ու վնասված մազերի դեպքում:

Պարզապես կարելի է մազերը լվանալուց հետո մազարմատներին հալվեի գել քսել: Որոշ դեպքերում առաջին արդյունքն ակնհայտ է լինում գրեթե անմիջապես, սակայն երբեմն փոփոխությունների համար կարող են ամիսներ պահանջվել:

Հացհամեմ (այծառվույտ) ու կոկոսյան ընկուզի յուղ

Հացհամեմը սպիտակուցներով հարուստ արդյունավետ միջոց է, որն օգնում է պայքարել մազաթափության դեմ: Խորհուրդ է տրվում ½ թեյի գդալ հացհամեմի մանրացրած սերմերին ավելացենել 1 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղ և լավ խառնել: Ստացված մածուկը քսել գլխամաշկին, մի փոքր մերսել ու տարածել մազերի ամբողջ երկայնքով: Ծածկել մազերն անջրաթափանց գլխարկով և թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ ոչ շատ ագրեսիվ շամպունով: Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական երկու անգամ: Բուժման կուրսը տևում է երկու ամիս:

Գլխամաշկի մերսում

Հաճախ մազաթափությունից ազատվելու համար բավական է լինում պարզապես պարբերաբար մերսել գլխամաշկը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, ինչի շնորհիվ մազարմատներն ավելի լավ են սնուցվում ու ամրանում են:

Հազրեվարդի եթերայուղ

Բացի այդ, կարելի է նաև շամպունին հազրեվարդի եթերայուղ ավելացնել, ինչը նույնպես կխթանի արյան շրջանառությունը: Խորհուրդ է տրվում շամպունի յուրաքանչյուր 50 միլիլիտրի դիմաց ավելացնել 3-5 կաթիլ եթերայուղ:

Բնական ըմպելիքներ

Հաճախ մազաթափությունը պայմանավորված է լինում երկաթի կամ վիտամինների դեֆիցիտով: Նման դեպքերում խնդրից ազատվելու համար խորհուրդ է տրվում խմել գազարով ու նեխուրով սմուզի, ինչպես նաև վարունգի, գազարի ու սպանախի հյութ: