Մարգարիտա Սիմոնյանը սկեսուրի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում վերջինս երգում է «Ավլեմ-թափեմ փոշին» երգը

RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ դաստիարակում է երեք երեխաներին, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա աշնանը։ Ծնողները նրան տվել են Մարո անունը։

Այսօր լրագրողն իր Ինստագրամում կիսվել է ընտանեկան տեսանյութով, որում Մարգարիտայի սկեսուրը՝ Լաուրա Քեոսայանը, երգում է «Ավլեմ-թափեմ փոշին» երգն ու պարում է։

Հրապարակմանը կից Տիգրան Քեոսայանի կինը գրել է․ «Իմ ոսկե սկեսուրը ձեզ ուրախ կիրակի է մաղթում»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)