Արմեն Ջիգարխանյանի գերեզմանոցը անուշադրության է մատնվել նրա հարազատների կողմից

Հարազատները հուղարկավորությունից ընդամենը չորս ամիս անց աչքաթող են արել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը։ Հիշեցնենք, որ հայտնի դերասանն ու ռեժիսորը մահացել է անցյալ տարվա նոյեմբերին՝ կյանքի 86-րդ տարում։ Նրան պատվով հուղարկավորել են դստեր կողքին,  չնայած կորոնավիրուսին՝ հոգեհանգստին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ինչպես պարզել է «Экспресс газета»-ն, հարազատներն ընդհանրապես դադարել են խնամել տարածքը։ Այժմ այն լքված տեսք ունի։

Լուսանկարներում երևացող երկու ծաղկեպսակներն արհեստական են։ Դրանք դրված են թոշնած ծաղիկների վրա, որոնք, չգիտես ինչու, ոչ ոք չի հեռացնում։ Գերեզմանոցի շուրջն առկա են հին ծաղիկներ, կոտրված մոմակալներ, կիսատ վառված մոմեր և այլ աղբ: Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ գերեզմանի մասին վաղուց ոչ ոք հոգ չի տանում։

Ինչու են մտերիմները դադարել խնամել գերեզմանը, դեռևս պարզ չէ։