Մադոննան ներքնազգեստով նոր լուսանկարներ է հրապարակել

Սոցիալական ցանցերում Մադոննան հաճախ է սադրանքների գնում և հրապարակում բավականին համարձակ լուսանկարներ: Երեկ 62-ամյա աստղը Ինստագրամում կիսել էր մի շարք կադրերով, որոնցում ներկայացել է ներքնազգեստով, և դրանք, անշուշտ, մեծ արձագանքի են արժանացել:

«Իսկ հիմա ինքնամտորումների պահն է»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:

Կադրերը հավանության են արժանացել ոչ միայն երգչուհու երկրպագուների, այլև նրա հայտնի ընկերների և գործընկերների կողմից։

Աստղի երկրպագուներից մեկը կատակել է, որ իր նոր հրապարակման հաջորդ օրը բոլոր միջազգային տաբլոիդները կգրեն այդ մասին, և նա ճիշտ էր. այսօր Մադոննայի նոր լուսանկարները համար մեկ թեմա են: Այնուամենայնիվ, եթե ոմանք հիանում են դրանցով, մյուսները, ընդհակառակը, քննադատում են՝ ասելով, որ նա ակնհայտորեն չափն անցել է:

«Տարօրինակ է, երբ հայտնիները տարիքի հետ սկսում են նման բան անել»,- գրել են աստղի հետևորդները: