Վուդի Ալենը հերքել է որդեգիր դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ մեղադրանքները (լուսանկարներ)

Ամերիկացի օսկարակիր կինոռեժիսոր Վուդի Ալենը CBS-ի եթերում վերստին հերքել է իր և նախկին զուգընկերուհու՝ դերասանուհի Միա Ֆերոուի որդեգրած դստեր՝ Դիլանի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ մեղադրանքները:

«Ես կարծում եմ, որ նա այդպես է մտածում: Նա լավ երեխա էր։ Ես չեմ հավատում, որ նա այդ ամենը հորինել է։ Ես չեմ հավատում, որ նա ստում է։ Ես հավատում եմ, որ նա պարզապես հավատում է՝ իր հետ այդպիսի բան է եղել»,- ասել է 85-ամյա ռեժիսորը։

Միևնույն ժամանակ, Վուդի Ալենն իր դեմ հնչող մեղադրանքները «միանգամայն անհեթեթություն» է որակել՝ հայտարարելով, որ որդեգիր դստեր «նկատամբ ոչ մի գործողություն չի կարող որակվել որպես սեռական ոտնձգություն»։

Նա նաև նշել է, որ կցանկանար խոսել դստեր հետ, սակայն երկար տարիներ չի հանդիպել նրան։

Նշենք, որ Դիլան Ֆերոուն Վուդի Ալենի հասցեին մեղադրանքներն առաջին անգամ հնչեցրել է 2014 թվականին։ Ռեժիսորը շարունակում է հերքել սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ մեղադրանքները։