«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում։
«Օվկիանոս, մի օր ես հավերժ կգամ քեզ մոտ»,- լուսանկարներից մեկը մակագրել է Էլիզան։
Մեկ այլ լուսանկարին կից նա գրել է․ «Այն հոգեվիճակը, երբ որևէ պատճառ չկա, բայց զգում ես կյանքի, գիտակցության ամբողջականությունը, հենց երջանկությունն է»։
Նշենք, որ Էլիզա Մուրադյանը մրցույթից հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ էլ շարունակում է զբաղվել իր բիզնեսով: Մոդելային ակտիվ գործունեությամբ Էլիզան, կարելի է ասել, չի զբաղվում, սակայն Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է և պարբերաբար հրապարակում է նոր և հետաքրքիր լուսանկարներ, որոնցում աչքի է ընկնում ոճային կերպարներով: