Ռեփերը ներկայացրել է մարզակոշիկներ՝ ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլներով

Ամերիկացի ռեփ կատարող Lil Nas X-ը ներկայացրել է «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկները, որոնք ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլ է պարունակում, գրում է CNN-ը։
Lil Nas X-ի և Նյու Յորքի արվեստի տան՝ MSCHF-ի համագործակցությամբ ստեղծված սև ու կարմիր սպորտային կոշիկնեը Nike Air Max 97s-ի ձևափոխված տարբերակն է։

Nike-ի հաղորդմամբ՝ ընկերությունը չի մասնակցել մարզակոշիկների ձևափոխմանը։
«Մենք ոչ մի կապ չունենք Lil Nas-ի կամ MSCHF-ի հետ։ Nike-ը չի նախագծել և չի թողարկել այդ կոշիկները»,- հայտարարել են ընկերությունում:

Ըստ MSCHF-ի՝ սպորտային կոշիկների ներբանների հատվածում կա կարմիր թանաք և մի կաթիլ մարդկային արյուն։ MSCHF-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ արյունը տրամադրել են կամավորները։
Սպորտայի կոշիկների մեկ զույգի արժեքը 1018 դոլար է, ինչը հղում է Ղուկասի 10:18-ին, որն ասում է. «Տեսա սատանային երկնքից ընկնելիս, ինչպես կայծակը»։
Նշենք, որ սպորտային կոշիկները քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական գործիչերի և հոգևորականների շրջանում։