2021-ի հարսանեկան զգեստների թրենդներն ու հայ հարսնացուների սիրելի ոճերն ու բրենդները․ հետաքրքիր խորհուրդներ White agent-ից

Եկեք՝ խոստովանենք, որ բոլորս ենք սպասում մեր հարսանիքի երանելի օրվան (հատկապես աղջիկները) և բացարձակ կապ չունի, թե դրանից հետո մեր կյանքն ինչպես կդասավորվի, այդ օրվա պատկերացումներն ու զգացողությունները միշտ ամենագեղեցիկն ու ջերմն են։ Իսկ դե, էլ ի՞նչ հարսանիք առանց մեր երազանքների հարսանեկան զգեստի։ Ճերմակ զգեստ, որով կինն իր կյանքի տղամարդու հետ կմտնի եկեղեցի և իր կյանքը կկապի նրա հետ սիրո, վստահության և փոխադարձ հարգանքի թելերով։

White agent խանութ սրահն այն եզակիներից է, որը հաճախորդին առաջարկում է հարսանեկան զգեստների ինչպես մեծ տեսականի, այնպես էլ երաշխավորված որակ՝ համաշխարհային բրենդներից։ ShowBiz.am-ը զրուցել է White agent-ի տնօրեն Լիանա Արզումանյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսել է ինչպես խանութ-սրահի հետաքրքիր տեսականուց, գնային քաղաքականությունից, այնպես էլ անդրադարձել հարսանեկան զգեստների այս տարվա թրենդներին ու նորամուծություններին։

Խոսելով White agent խանութ-սրահի և շուկայում իրենց առանձնահատկության մասին՝ Լիանան նշում է․ «Մեր հարսանյաց սրահում չկան տարոսիկներ, հարսանեկան զամբյուղներ  և նմանատիպ բաներ։ Մենք տարբերվում ենք նրանով, որ մենք մի շարք միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Մեզ մոտ առկա են եվրոպական ստանդարտներին համապատասխանող զգեստներ, և այդ առումով մենք բացառիկ ենք։ White agent-ը 5-ից ավելի հայտնի բրենդների պաշտոնական ներկայացուցիչ է Հայաստանում, ինչպես նաև աշխատում է 100-ից ավելի այլ բրենդների հետ։ Մեզ մոտ չկա թուրքական, չինական ոչ մի զգեստ, միայն բրենդային զգեստներ են, և իրենց պաշտոնական հասցեներում էլ հենց մեր տվյալներն են ներբեռնված»։

Խանութ-սրահում առկա են ցանկացած արժեքի զգեստներ․ դրանք տատանվում են 200 հազարից մինչև մի քանի միլիոնի սահմաններում։ «Բայց այնպես չէ, որ համապատասխանաբար ավելի էժան զգեստները ավելի վատ ապրանքանիշեր են կամ անորակ են։ Մենք համագործակցում ենք Zuhair Murad-ի հետ, որի միակ պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում, մենք անգամ հարսիկներ ենք ունենում Վրաստանից, քանի որ այնտեղ ներկայացուցչություն չունեն։ Համագործակցում ենք նաև Elie Saab, Yolancris, AIRE BARCELONA, Rosa Clará համաշխարհային բրենդների հետ»,- նշում է Լիանա Արզումանյանը:

Տարածաշրջանում White agent-ն առանձնանում է նրանով, որ այստեղ զգեստները տալիս են նաև վարձակալությամբ․ «Ինչը, իհարկե, կարծում եմ, շատ ողջունելի է, քանի որ եթե հարսնացուն ցանկանում է օրինակ՝ կրել Zuhair Murad, ապա վարձակալության դեպքում նա մոտավորապես վճարում է իրական արժեքի կես գինը։ Ինչի շնորհիվ մենք ունենում ենք նաև շատ հաճախորդներ մեր հարևան երկրներից (Վրաստան, Ռուսաստան)»։

Zuhair Murad-ն ու Elie Saab-ը միջազգային ճանաչում ունեն, նրանք հարսանյաց զգեստների առումով լավագույնն են։ Zuhair Murad ու Elie Saab-ի զգեստներից կրել են շատ արքայադուստրեր, համաշխարհային աստղեր։ Կա նաև Zuhair Murad-ի և Elie Saab-ի couture տարբերակները, որոնք արդեն կարվում են անհատական․ այդ տարբերակը այստեղ առկա չէ, բայց եթե մարդը ցանկություն ունի, ապա White agent-ը կազմակերպում է, որ հարսնացուն կարողանա մեկնել, և այնտեղ հենց տեղում իր համար կարվի համապատասխան և իրեն նախընտրելի զգեստը։ Հավելենք, որ Zuhair Murad-ի արդեն սովորական զգեստների գները սկսվում են մոտավորապես 3 միլիոն դրամից։

Զրույցի ընթացքում Լիանան անդրադարձավ նաև խանութ-սրահում առկա մեկ այլ բրենդի և խոստովանեց, որ այն իր ամենասիրելին է․ «Yolancris-ը իսպանական բրենդ է, որը հիմնել են երկու քույրեր։ Բրենդը ներկայացնում է շատ նորաոճ և օրիգինալ հարսանյաց զգեստներ»։
Yolancris-ը նաև երեկոյան զգեստների մեծ տեսականի ունի, որից սիրում են օգտվել Շակիրան, Բեյոնսեն և շատ այլ հայտնի աստղեր։ Լիանան հավելեց, որ կարծում է, որ Yolancris-ը ավելի նորաոճ հարսիկների համար է նախատեսված։

AIRE BARCELONA-ն և Rosa Clará-ն պատկանում են նույն հոլդինգին։ Ըստ Լիանայի՝ Rosa Clará-ն նախատեսված է ավելի նուրբ ոճը գնահատողների համար, դրանցում առկա են շատ դասական, համեստ և խորհրդավոր նմուշներ։

Ժամանակին White agent-ն աշխատել է նաև Berta բրենդի հետ, որը իսրայելական ապրանքանիշ է և որից խանութ-սրահում դեռևս առկա տեսականի կա։ Այժմ Berta-ի հետ շարունակում են աշխատել միայն պատվերով։

Անդրադառնալով հարսանեկան զգեստներին, չէինք կարող չխոսել այս տարվա թրենդների և նորամուծությունների մասին․ «Այս տարի մեկը մյուսից բավականին տարբերվող և հետաքրքիր թրենդներ կան»։

Լիանա Արզումանյանը ներկայացրեց դրանցից մի քանիսը․

  • 2021-ին շատ նորաձև են մեծ ժապավեններով հարսանյաց զգեստները։ Իհարկե, դա արդեն շատ տարբերվող հարսիկների համար է։ Մեծ ժապավենները հիմնականում լինում են մեջքի , թևերի հատվածում։

  • Այս տարի նաև շատ նորաձև են ուռուցիկ թևերով հարսանյաց զգեստները։ Դրանք ավելի շատ հիշեցնում են 80-ական թվականները, այն կնոջը ավելի կանացի և նուրբ է դարձնում։ Հաճախ հանդիպում են նաև ուսերը բաց, բայց թևերը փքված տարբերակներ։ Սրանք ավելի եթերային զգեստներին են բնորոշ՝ ոչ շատ ճոխ տեսքով։ Նմանատիպ զգեստ ժամանակին հագել է Արքայադուստր Դիանան։
  • Նաև նորաձև են այն զգեստները, երբ դրա ներքևի հատվածը կրկնակի կիսաշրջազգեսի տպավորություն է թողնում, այսինքն՝ երբ զգեստի վրա կտորի ևս մեկ շերտ է լինում։ Դրանք կարող են կարված լինել ինչպես մեկ կտորից, այնպես էլ՝ տարբեր։
  • 2021-ին նորաձև են նաև փայլերը։ Իհարկե, ոչ մի պարագայում հարկավոր չէ չափն անցնել, բայց դրանք շատ գեղեցիկ կնայվեն A-աձև կամ նուրբ, ուղիղ իջնող զգեստների հետ։
  • Նաև նորաձև են, երբ զգեստի վրա մեծ նախշեր կամ ծաղիկներ են լինում։ Զգեստը կարող է լինել միագույն, իսկ արդեն նախշերն ու ծաղիկները մեկ այլ գույնի կամ թեկուզ հենց զգեստի գույնի՝ կախված հարսի նախասիրություններից։
  • Միշտ նորաձև են ատլասե կտորից զգեստները, այս տարին ևս բացառություն չէ։ Եթե դուք կրել եք այս զգեստը, ապա հավատացեք, հետագայում ձեր նկարները նայելիս երբեք չեք մտածի, որ սխալ զգեստ եք ընտրել։ Իսկ այս տարի դրանք առավել քան երբևէ նորաձև են, քանի որ ատլասը հնարավոր է համադրել վերոնշյալ գրեթե բոլոր թրենդների հետ։
  • Նորաձև են նաև ժանեկավոր (кружева) զգեստները, բայց ոչ բոլորիս հայտնի, ստանդարտ տարբերակները։ Առավել նորաձև են հնություն հիշեցնող ժանեկավոր կտորները։
  • Նաև մշտապես նորաձև են շղարշե կտորով զգեստները։ Այն զգեստները, որոնց ներքևի հատվածը շղարշ է, իսկ վերևում արդեն ինչ-որ հետաքրքիր աշխատանք է տարված կամ թեկուզ անթև տարբերակները։ Այս զգեստները ոչ միայն նորաձև են, այլև աջիկներին ավելի նուրբ, եթերային և գեղեցիկ տեսք են հաղորդում։
  • Նորաձևությունից դուրս չեն գալիս նաև A-աձև հարսանեկան զգեստները, սրանք առանձնահատուկ են նաև նրանով, որ գրեթե բոլոր կազմվածքներին համապատասխանում են։
  • Նորաձև են նաև մեծ քողերը, որոնք եկել են 80-ականներից, նորաձև են նաև գրպաններով, ինչպես նաև գոտիով հարսանեկան զգեստները։ Այսինքն՝ ավելի հարմարավետությանը տանող տարբերակները։

Սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացած պարագայում չի կարելի չափն անցնել։ Որովհետև այս բոլորի համադրությունն արդեն անտիթրենդ է դառնում։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև հայ հարսնացուներին՝ նրանց նախասիրություններին և էքսցենտրիկ ճաշակին․ «Մինչև հարսանիքը, բնական է, հարսնացուներից շատերը չեն հետաքրքրվում դրա կազմակերպչական մասով, դրա հետ մեկտեղ նաև հարսանեկան զգեստներով, սակայն երբ մոտենում է հարսանիքի օրը, սկսում են հետաքրքրվել, փնտրել, նայել նորաձև և հարմար տարբերակներ։ Հավատացեք, եթե համեմատենք առաջվա հետ, ապա հիմա իրոք շատ բաներից մեր հարսիկները տեղեկացված են։ Շատերն են ցանկանում լինել նորաձև, և եթե ոչ շատ թրենդային՝ գոնե դասական կերպարում, դա էլ արդեն աղջկա բնավորությունից և խառնվածքից է կախված։ Այն աղջիկները, որոնք ցանկանում են նորաձև լինել, արդեն տեղեկացված գալիս են, և ի ուրախություն մեզ, շատ ճաշակով են, շատ լավ հասկանում են, թե ինչպես է պետք ամեն ինչ ճիշտ համադրել։ Եվ սրան հակառակ, կա նաև մի տեսակ, երբ գալիս են չգիտես՝ ինչ պատկերացումներով ու գաղափարներով հարսնացուներ, որոնք բնականաբար իրենց փնտրածը մեզ մոտ չեն գտնում, և դա ևս բնական է, բոլորի ճաշակներին չես կարող համապատասխանել»։

Չէինք կարող չանդրադառնալ շատերին հուզող ևս մեկ հարցի՝ խանութ-սրահի գնային քաղաքականությանը, որը, եթե անկեղծ լինենք, հաճախ շատերին է վախեցնում․ «Կար ժամանակ, երբ մարդկանց թվում էր՝ մեզ մոտ միայն բարձր գնային սանդղակ ունեցող զգեստներ են։ Բայց հիմա արդեն գիտեն, որ ամեն զգեստ չէ, որ հասնում է միլիոնավոր դրամների։ Մենք վարձակալության համար նախատեսված զգեստներ ունենք, որոնց արժեքը սկսվում է 200 հազար դրամից։ Եվ սրան հակառակ կան զգեստներ, որոնց վարձակալությունը հասնում է մի քանի միլիոնի, և դա ևս միանգամայն արդարացված է»։

White agent-ը նաև նոր քաղաքականություն է որդեգրել, որի համաձայն տարվա մեջ 4-5 անգամ խանութ-սրահը ունենում է զեղչերի շրջան։ «Օրինակ՝ այս շրջունում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, ունենք 5 % զեղչ նոր հավաքածուի և 40-50 % հին հավաքածուների վրա։ Այդ շրջանում գնորդներն իրոք կարող են շահել գնային առումով, քանի որ եթե նախկին գինը վախեցնում էր, ապա այդ շրջանում շատ լավ հնարավորություն է ստեղծվում զգեստն ավելի մատչելի և հարմար գներով ձեռք բերելու համար»,- մանրամասնում է Լիանան։

Հավելենք, որ շուտով հարսանյաց սրահը կհամալրվի նոր հավաքածուուվ, White agent-ը նաև նոր բրենդների հետ է համագործակցում, որոնց տեսականիները ևս շուտով առկա կլինեն։

Խանութ-սրահում կա նաև երեկոյան զգեստների լայն տեսականի, բայց դրանք հնարավոր չէ վարձակալել, զգեստները նախատեսված են միայն վաճառքի համար։

White agent-ը բացվել է 2015 թվականին և մինչ այժմ շարունակում է շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնել՝ հանդիսանալով մի շարք միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Հավելենք, որ խանութ-սրահում գործում է զգեստների մինչև 5 ամսվա ամրագրում և այդ ընթացքում զգեստը հանվում է սրահից, առանձնացվում է, և այն այլևս ոչ ոք չի տեսնում։

Իսկ զգեստի ընտրության հարցում Լիանան խորհուրդ տվեց միշտ նախապատվությունը տալ առկա տեսականուն, քանի որ այդ պարագայում դու ինքդ զգեստը տեսնում ես և մինչ գնելը հնարավորություն ստանում այն փորձելու։ «Սակայն նշեմ, որ մենք ունենք նաև զգեստը ձևափոխելու հնարավորություն, մեր դերձակը կարող է զգեստն՝ ըստ հարսնացուի կազմվածքի, մեծացնել կամ փոքրացնել»,- չմոռացավ նշել White agent-ի տնօրենը։

Զրույցի վերջում, երբ արդեն հրաժեշտ էի տալիս և պատրաստվում դուրս գալ, Լիանան ինձ նվիրեց իր հեղիանակած «Ամուսնանա՞մ, թե՞ չէ» գիրքը, որն անպայման խոստացա կարդալ, Ձեզ ևս խորհուրդ եմ տալիս, չէ՞ որ իրոք արդեն ժամանակն է հասկանալ՝ ամուսնանա՞լ, թե՞ դեռ ոչ։

Նյութը՝ Լուս Ավագյանի