Ալեքսիս Օհանյանը մանկական գրքի հերոս է դարձել

Ամերիկացի ձեռնարկատեր, «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը երեխաների համար նախատեսված գրքի հերոսներից մեկն է դարձել։
Ճիշտ է, գիրքը նվիրված է նրա կնոջը՝ տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և կոչվում է «Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը», բայց հեղինակները չեն անտեսել նաև նրա ընտանիքի անդամներին։ Օհանյանը գրքի մասին գրել է Instagram–ի իր էջում։
«Սա ընկերս է ինձ ուղարկել։ Մի քանի էջ էլ ձեր եղբորն է «բաժին հասել», բայց դուք արդեն գիտեք, որ Օլիմպիա Օհանյանը, ինչպես միշտ, վերմակն իր վրա է քաշել», – գրել է Օհանյանը և գրքից հատվածներ հրապարակել։

«Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը» գրքում ներկայացվում է Ալեքսիսի ու Սերենայի սիրո պատմությունը, հեղինակները պատմում են նաև` ինչպես է գործարարը խնամել կնոջն ու նորածին դստերը ՝ Օլիմպիային, երբ Սերենան ծննդաբերությունից հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:

Գործարարն ընդգծել է` ամենակարևորն այն է, որ գրքում շեշտը դրվել է երեխայի վճարովի արձակուրդի կարևորության և հատկապես «հայրական դեկրետի» վրա: Ինչպես հայտնի է, Ալեքսիս Օհանյանն ակտիվորեն պայքարում է կանանց իրավունքների համար և իր ընկերությունում արձակուրդ է սահմանել տղամարդկանց համար։