Քայլի Ջեները՝ Total White լուքով․ պապարացիները լուսանկարել են աստղին մտերիմ մարդու հետ ժամադրության ընթացքում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին նկատել են Արևմտյան Հոլիվուդում՝ ընկերուհու հետ ընթրիքի գնալիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։
Լուսանկարներում Kylie Cosmetics-ի 23-ամյա հիմնադիրն ու սեփականատիրուհին ամբողջովին ճերմակազգեստ է։ Քայլին իր տեսքն ամբողջացրել է մեծ ադամանդե օղերով։

Պարբերականը նշել է, որ աստղը նախկիում քննադատել է մարթու կիրառումը հագուստում, սակայն հիմա կարծես նրա վերաբերմունքը փոխվել է և այժմ կեղծ մորթի է կրում։
Ջենների ընկերուհին՝ 24-ամյա երգչուհի և մոդել Փիա Միան, նույնպես տպավորիչ տեսք է ունեցել։ Աստղը կրել է վարդագույն նեղ և կարճ զգեստ և վարդագույն երկար վերարկու՝ համադրելով վառ վարդագույն բարձրակրունկների և Louis Vuitton տուփ-պայուսակի հետ։ Զարդերի ընտրության հարցում երգչուհին նախապատվությունը տվել է ադամանդե վզնոցին և երկար օղերին։
Հակառակ նրան, որ աստղային ընկերուհիներին վերջին շրջանում ավելի քիչ են միասին տեսնում, նրանց հարաբերություններն ամուր են։