Պապարացիները լուսանկարել են Ռիհանային Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում

Երգչուհի Ռիհանային նկատել են Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի «Ջորջիա Բալդի» իտալական ռեստորանից դուրս գալիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
33-ամյա աստղին նկատել են սև տոպով, կարճ կիսաշրջազգեստով և վերակուով։ Ռիհաննան իր տեսքն ամբողջացրել է սև բարձրակրունկներով, սև պայուսակով և արևային ակնոցով։
Անցյալ շաբաթ աստղը տեղեկացրել էր, որ հնարավոր է մեկ երգ թողարկի, քանի որ երկրպագուները նրանից նոր երգ են պահանջում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռիհանան 13,8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել Բևեռլի Հիլզում։ Տունն ունի 7 սանհանգույց, տնամերձ տարածք, սպա սենյակ, լողավազան և այլ հարմարություններ:
Տան ընդհանուր տարածքը մոտավորապես 2000 մետր քառակուսի է. այն կառուցվել է 1930 թվականին։