«Глухарь» սերիալի աստղին մահացած են գտել բնակարանում

«Երեկ իմացա, որ Սևան հեռացել է կյանքից։ Նրան մահացած են գտել բնակարանում, ուր նա մնացել է մեկ ամիսց ավելի»,-այս մասին գրել է դերասանուհի և սցենարիստ Լարիսա Բրավիցկայան՝ հայտնելով, որ «Глухарь» սերիալի 37-ամյա դերասան Վսևոլոդ Խաբարովին գտել են մահացած։ Արտիստի մահվան պատճառը չի նշվում։

Վսևոլոդ Խաբարովը ծնվել է 1953թ․-ի սեպտեմբերի 16-ին։ Նա 1983թ․-ին ավարտել է Շեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը։ Ուսանողական տարիներին նա խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Իմ սիրելի ծաղրածուն» և «Յակով Պասինկով»։ Խաբարովը նաև պլաստիկա և բեմական շարժում էր դսասավանդում։ Նա ավելի քան 20 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Խաբարովը կինո մուտք է գործել 80-ականների առաջին կեսին։ Դերասանը լայն հանրությանն առավել հայտնի է ռեժիսոր Անդրեյ Ռոսոցկու «Зверобой» ֆիլմում կատարած դերով։ Արտիստի հայտնի աշխատանքների թվում են նաեւ «Մեր կյանքի լավագույն ճանապարհը», «Ողջույն ռազմաճակատից» և այլն։