Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են դառնալ լավ տնօրեն

Կշեռք
Կշեռքներն այս եռյակի առաջին հորիզոնականում են, որովհետև իրենց ենթակաների համար նրանք ոչ թե տնօրեն, այլ առաջնորդ են: Կշեռքներին երբեք չի կուրացնում փառքն ու հաջողությունը: Չնայած իրենց բոլոր ձեռքբերումներին՝ հորոսկոպի այս նշանը միշտ համեստ է և բարձր չի դասում իրեն մյուսներից:
Կշեռքները երբեք չեն պահանջում, նրանք առաջարկում են, կշեռքները չեն նախատում, այլ ցույց են տալիս՝ ինչպես չսխալվել:
Նրանց օրինակը ցույց է տալիս, որ լավագույն տնօրենը իր ենթակաների ընկերն ու օգնականն է, այլ ոչ թե հրամանատարը:

Երկվորյակ
Երկրորդ հորիզոնականում երկվորյակներն են: Հորոսկոպի այս նշանն ամբողջ կյանքի ընթացքում զբաղվում է ինքնազարգացմամբ և կարող է գլուխ հանել բոլոր բնագավառներից:
Նա ամենուր լավագույնն է ու առաջինը: Սակայն գործընկերների հետ հարաբերությունները հաճախ լարված են, որովհետև երկվորյակները չափազանց պահանջկոտ ու խիստ են: Նրանց համար ամենակարևորը աշխատանքի լավ արդյունքն է, իսկ դրան հասնելու համար երկվորյակը կարող է հաղթահարել աշխարհի բոլոր խոչընդոտները:

Խեցգետին
Խեցգետիններն աչքի են ընկնում աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ: Նրանց երբեք չեն վախեցնում դժվարություններն ու խնդիրները:
Կենդանակերպի այս նշանները երբեք չեն հոգնում ու պատրաստ են աշխատել հավերժ՝ իրենց ցանկացած արդյունքին հասնելու համար:
Նրանք բարի են ու հանդուրժող, և համոզված են, որ աշխարհում չկան անլուծելի խնդիրներ: