Սքարլեթ Յոհանսոնն ու ֆիլմում նրա գործընկերը նկարահանումների ընթացքում հիվանդացել են պնևմոնիայով

Արդեն մեկ տարի է անցել, ինչ պետք է թողարկված լիներ Marvel կինոտիեզերքի հերթական «Սև այրին» ֆիլմը։ Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի համար այն պետք է դառնար վերջին ակորդը սուպերհերոսների մասին ֆիլմաշարում և ավելի լուրջ ֆիլմ, քան Վրիժառուների մասին նախորդ ութ ֆիլմերը։ Ժապավենի թողարկումը երեք անգամ հետաձգվել է համավարակի պատճառով և առայժմ ծրագրված է 2021թ․-ի հուլիսի սկզբին։

Առայժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել ֆիլմի նկարահանումների մասին։ Ռեժիսոր Քեյթ Շորթլանդը հայտնել է, որ ֆիլմը նկարահանվել է ընդամենը չորս ամսում՝ մի քանի վայրում, այդ թվում Նորվեգիայում, Մարոկոյում և Մեծ Բրիտանիայում։ Դերասանները խիստ գրաֆիկ են ունեցել, ֆիլմի հեղինակն այն համեմատել է բանակում ծառայության հետ։ Ավարտին Յոհանսոնն ու նրա գործընկեր Ֆլորենս Պյուն նկարահանվել են՝ հիվանդ լինելով պնևմոնիայով։ Անկախ դրանից՝ գլխավոր հերոսուհու դերակատարը ողջ պրոցեսի ընթացքում սիրալիր ու կենսուրախ է եղել։

«Նա բոլորովին քմահաճ չէ։ Այդ պատճառով էլ նրա հետ, իսկապես, ուրախ է։ Նա կատակում է պարզ տեխնիկաներով։ Նա գնահատում է մարդկանց ու ստիպում է զգալ, որ իրենց գնահատում են»,- Շորթլենդի խոսքերը մեջբերել է The Gentlewoman պարբերականը։

Հիշեցնենք՝ «Սև այրին» ֆիլմ է Նատաշա Ռոմանովիայի մասին՝ ռուս նախկին լրտես, որը մուտք է գործել Վրիժառուների թիմ։ Կինոնկարը կպատմի, թե ով է նա եղել նախկինում նախքան սուպերհերոսի անցյալը և լսարանին կցուցադրի հերոսուհուն հաջորդողին, որի կերպարը մարմնավորել է Ֆլորենս Պյուն։