Մեծացրել են Շերոն Սթոունի կրծքերն՝ առանց նրա համաձայնության

Մեծացրել են հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի կրծքերն առանց նրա համաձայնության, գործընթացը տեղի է ունեցել  կրծքի ուռուցքները հեռացնելուց հետո վերականգնողական պրոցեդուրայի ընթացքում: Այս մասին դերասանուհին խոսել է «The Beauty of Living Twice» հուշում, գրում է People-ը:

Գրքում դերասանուհին ասում է, որ 2001 թ.-ին նա ստիպված է եղել կրծքագեղձի վերականգնման վիրահատություն կատարել այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են նրա մի քանի բարորակ ուռուցքները: Երբ դերասանուհին արթնացել է վիրահատությունից, պարզել է, որ վիրաբույժը կրծքերի մեջ ավելի մեծ իմպլանտներ է դրել, քան նախատեսված էր:

«Երբ վիրակապերը հանեցին, ես պարզեցի, որ իմ կրծքերը մեկ ամբողջ չափով ավելի մեծացել էին: Նա (վիրաբույժը) ասաց, որ դրանք «ավելի լավ են համապատասխանում ազդրիս»: Նա փոխեց իմ մարմինը՝ առանց իմ գիտության և համաձայնության»,- ասաց Սթոունը:

Դերասանուհու խոսքով՝ երբ նա բժշկին հարցրել է կրծքի չափի մասին, նա պատասխանել է, որ «Դուք ավելի լավ տեսք կունենաք ավելի մեծ ու փարթամ կրծքերով»: