Ամերիկյան թաբլոիթները տեղեկացնում են, որ Իրինա Շեյքը պատրաստվում է գիրք գրել իր անձնական կյանքի մասին: Այնտեղ գեղեցկուհին կպատմի նաև Բրեդլի Կուպերի և իր հարաբերությունների մասին՝ բացահայտելով շատ գաղտնիքներ:
Շեյքի լավագույն ընկերներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ մոդելը, 4 տարի ապրելով Կուպերի հետ, անդադար կասկածել է նրան դավաճանության մեջ:
«Աստղը ծնվեց» ֆիլմից հետո Շեյքը դադարել է արդեն հավատալ Կուպերին և համոզվել է իր կասկածներում:
Ամուսնալուծությունից հետո Իրինան իրեն ամբողջովին նվիրել է աշխատանքին ու դստեր դաստիարակությանը:
Այս անգամ գեղեցկուհին եվրոպական ամսագրերից մեկի համար հանդես է եկել խորհրդավոր ու վայրի կերպարում՝ հիացնելով իր երկրպագուներին: