«Վիճակս պարզապես սարսափելի էր»․ Դիանա Շուրիգինան՝ առողջական վիճակի մասին

«Ես ինձ այնքան վատ էի զգում, որ իմաստ չէի տեսնում ձեզ հետ կապի դուրս գալու․ աշխատելու և այն։ Վիճակս պարզապես սարսափելի էր, կարծես ինչ-որ բանի ազդեղության տակ լինեի»,- հետևորդներին հայտնել է թոք-շոուների  21-ամյա աստղ Դիանա Շուրիգինան։Համացանցի օգտատերերն այժմ կռահում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել Դիանայի հետ, որը դեռ վերջերս, թվում էր, անձնական երջանկություն էր գտնել երիտասարդ միլիոնատեր Դենիս Ռեբրովի հետ։ Շուրիգինան առայժմ չի նշում հոսպիտալացման պատճառը, դրա մասին նախընտրում են չխոսել նաև նրա մտերիմները։

Նշենք, որ Դիանա Շուրիգինան մեծ ճանաչում ձեռք բերեց՝ տարբեր հեռուստածրագրերում պատմելով իր բռնաբարության մասին։ Աղջկան մեղադրում էին խաբեության և անբարոյականության մեջ՝ աջակցելով նրա բռնաբարության մեջ մեղադրվող Սերգեյ Սեմյոնովին։
Սկանդալից հետո նա ամուսնացավ լրագրող Անդրեյ Շլյագինի հետ, ով անկեղծ ու անմնացորդ սիրում էր աղջկան՝ տարբեր հեռուստածրագրերում պաշտպանելով նրան բոլոր մեղադրանքներից։ Սակայն այժմ Դիանան միլիոնատեր Դենիս Ռեբրովի հետ է։