Պապարացիրները Քայլի Ջեներին լուսանկարել են 200 000 դոլար արժողությամբ շքեղ Lamborghini-ին լիցքավորելիս (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին նկատել են Կալաբասասի բենզինի լիցքավորման կետերից մեկում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

«Նա իրապատում շոուի աստղ է, մոդել, ինչպես նաև Kylie Cosmetics ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, սակայն այլ վարորդների պես կանգ է առել բենզինի լիցքավորման կետում՝ մեքենան լիցքավորելու համար, որպեսզի այնուհետև վերադառնա իր հագեցած առօրյային», – գրել է բրիտանական պարբերականը։

Մեքենան լիցքավորելուց հետո աստղը ըմպելիք և թեթև սնունդ է վերցրել և վերադարձել իր Lamborghini մեքենայի մոտ, որը 200 000 դոլար արժե։

Լուսանկարներում աստղը կրում է սպիտակ լայն տաբատ, սպիտակ ծոպավոր տոպ և բարձրակրունկներ՝ իր տեսքն ամբողջացելով օղերով և վզնոցով։

Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենաերիտասարդ աստղը կրել է սև դիմակ՝ վարակից պաշտպանվելու համար։