Ավելի քան 500 000 դոլար. ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է Էլվիս Փրեսլիի էլեկտրական կիթառը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում GWS Auctions աճուրդի տունը ավելի քան կես միլիոն դոլարով վաճառել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի էլեկտրական կիթառը, հաղորդում է Daily Mail-ը։

Փրեսլին այս երաժշտական գործիքով նվագել է «Վերադարձ-68» համերգի ժամանակ, որը 1968 թվականի դեկտեմբերի 3-ին հեռարձակվել է NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Այդ օրից ի վեր հանդիսատեսի հուշերում մնացել է Hagstrom Viking II վառ կարմիր էլեկտրական կիթառը, որը լեգենդար երաժիշտը վերցրել էր իր գործընկեր Էլա Քեյսիից։

Կիթառը նաև հայտնվել էր Փրեսլիի 1969 թվականի ստուդիական ալբոմի շապիկին։

Նշվում է՝ էլեկտրական կիթառը, որը 1990-ական թվականներին ցուցադրվել է Օհայո նահանգի «Ռոք-ն-ռոլի փառքի սրահում», վերջին 52 տարիներին հայտնվել է մի շարք գնորդների ձեռքում։ Այն 617,374 դոլարով ձեռք բերած գնորդի անունը չի բացահայտվում։