Բրիթնի Սփիրսի տարօրինակ գրառումն անհանգստացրել է հետևորդներին (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսի երկրպագուները կարծում են, որ աստղը սոցցանցերի իր էջերի միջոցով շարունակում է գաղտնի հաղորդագրություններ փոխանցել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երգչուհին նոր վախեցնող լուսանկար է հրապարակել։

Երգչուհին հրապարակել է սև-սպիտակ լուսանկար, որում մեջքով կանգնած կինը փոքր երեխայի կմախք է գրկել, և կից գրել է․«Սատանան մանրուքների մեջ է․․․ չէի ցանկանա, որ այս երեխան ինձ կրկին հարված հասցներ»։ Սփիրսի տարօրինակ գրառումը հավանել է ավելի քան 200 հազար հետևորդ, սակայն մեկնաբանություններում մարդիկ մտահոգություններ են հայտնել. մի մասը կարծում է, որ դա ինչ-որ նշան է

Ավելի ուշ 39-ամյա աստղը հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է․ «Ես չափազանց չար տեսք ունեցող վամպիր եմ, սակայն իրականում դա է ամբողջ իմաստը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բրիթնի Սփիրսի երկրպագուները կարծում են, որ երգչուհին բանտարկյալի կարգավիճակում է գտնվում և սոցիալական ցանցերի իր հաշիվների միջոցով ազատություն է աղաչում։

Անցյալ շաբաթ հրապարակված լուսանկարին կից նա նշել էր․«Խճճված էլեգանտություն․․․ներկայացնելով ԿԱՐՄԻՐԸ»։ Գրությունը երկրպագուների մոտ շփոթություն է առաջացրել, քանի որ նկարում ոչ մի կարմիր բան չի եղել։