Այսօրվա ֆոտոշութի վայրը խենթանալու աստիճան գեղեցիկ էր. Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը ամուսնու հետ

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը սոցցանցերի իր էջերում իր նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել։ Ֆոտոսեսիան իրականացրել են վարդերի ջերմոցում՝ ստանալով գեղեցիկ և եթերային միջավայր։ Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Վալեր Բալասանյանը։

Լուսանկարներից մի քանիսում դերասանուհուն ընկերակցում է նրա ամուսինը՝ դերասան, հաղորդավար Դավիթ Աղաջանյանը։

«Այսօրվա ֆոտոշութի վայրը խենթանալու աստիճան գեղեցիկ էր, և ամբողջ օրը լցված եմ եղել անմոռանալի էմոցիաներով և զգացումներով»,- հրապարակված կադրերին կից գրել է Աննա Դովլաթյանը։