Հայտնի է՝ ով կփոխարինի Մերի Երեմյանին «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում։ Հեռուստադիտողները Մերիի փոխարեն էկրանին կտեսնեն նոր դերասանուհու, ընդ որում՝ հերթական տեսարանում դերասանուհին կտրուկ կփոխվի, քանի որ փոփոխությունը որոշակի հանգուցալուծմամբ չի եղել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը նոր դերասանուհուն ընտրել է 1 գիշերվա ընթացքում, սակայն մինչև այս պահը գաղտնի էր պահում նրա անունը։ Այսպիսով՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում այսուհետև լսարանին կներկայանա երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, ով մինչ այս նկարահանվում էր «Ախթամար» հեռուստասերիալում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։