Հայտնի բրենդները հրաժարվում են բնական մորթուց

Alexander McQueen և Balenciaga ապրանքանիշերը, որոնք պատկանում են Kering խոշորագույն ընկերությանը, հրաժարվել են հավաքածուների արտադրության ընթացքում բնական մորթու օգտագործումից։
Դա բրենդների քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կլինի, քանի որ վերջիններս տարիներ շարունակ մորթի են օգտագործում:

Հիշեցնենք, որ առաջիններից Jean Paul Gaultier ֆրանսիական նորաձևության տունն էր, ով հայտարարեց, որ մտադիր է հրաժարվել իր հավաքածուներում բնական մորթու օգտագործումից: Ժան Պոլ Գոտիեն այդ մասին տեղեկացրել էր Canal+ հեռուստաընկերության շոուի ժամանակ:
Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ բնական մորթու օգտագործումից հրաժարվելու մասին էին հայտարարել ամերիկյան Michael Kors, Jimmy Choo, Calvin Klein, Hugo Boss, Ralph Lauren, իտալական Armani և Gucci նորաձևության տները:
Saint Laurent-ը և Brioni-ն Kering-ի միակ ապրանքանիշերն են, որոնք չեն միացել մորթուց հրաժարվելու քաղաքականությանը։