Ֆիլհարմոնիկ նվագախումբը տեսա-ձայնագրելու է Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է տեսա-ձայնագրել Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները:
Տեսա-ձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD-ներից կազմված հավաքածու (box set): Հավաքածուն եզակի կլինի նաև ողջ նախկին Խորհրդային միության երկրների մասշտաբով:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ այս նախագծի վրա աշխատում են Ռուսաստանից ժամանած 14 առաջատար մասնագետ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի տեսա-ձայնագրման անձնակազմից են:
Աշխատանքների չորս փուլից երկուսն արդեն ավարտված է: