Քարդի Բին մազերի խնամքի հավաքածու կթողարկի

Քարդի Բին մազերի խնամքի իր հավաքածուն կթողարկի։ Ռեփերն այս մասին հայտնել է Instagram-ում իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում, երբ նրա հրապարակումներից մեկի ներքո հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել, որոնք վերաբերում էին նրա բնական մազերի վիճակին։
Հավաքածուն առայժմ անվանում չունի։ Դրանում ներառված կլինեն ապրանքներ աֆրո-լատինական մազերի համար։
«Այս տարի ես մազերի խնամքի շարք կներկայացնեմ։Կարծում եմ՝ ժամանակն է, որ աֆրո-լատինական մազեր ունեցող մարդիկ ունենան միջոցների հավաքածուն, քանի որ այդպիսի մազերն առանձնակի խնամքի կարիք ունեն»,- ասել է Քարդի Բին։

Հիշեցնենք, որ ավլեի վաղ շատերին վիրավորել էր «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու և Megan Thee Stallion-ի ելույթը։ Երգչուհիները հասարակությանը ցնցել էին համարձակ հագուստներոց ինտիմ տեսարանների իմիտացիայով։
FOX հեռուստաալիքի լրագրողները համարն անվանել էին գռեհիկ ու զզվելի։ Հետո նրանց էին միացել պահպանողականներն ու վերլուծաբանները։