Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է Dolce & Gabbana նորաձևության տան ամենավաճառվող և ամենահայտնի պայուսակներից մեկի՝ Devotion Bag-ի («Նվիրումի պայուսակ») գովազդային դեմքը։ Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Բրոնիսլավ Սիմոնչիկն է, նկարահանումներն անցկացվել են Իտալիայի Կոմո լճի ափին։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են նորաձևության տան ինստագրամյան էջում, հավերժ երիտասարդ Բելուչին կրում է Dolce & Gabbana-ի շքեղ սև զգեստներ՝ դրանք համադրելով Devotion Bag պայուսակների հետ։
Նորաձևության տան Devotion Bag պայուսակներն առաջին անգամ թողարկվել են 2018-ին: Նվիրվածությունը խորհրդանշում է պայուսակի մեջտեղի հատվածում առկա սիրտը։
Նշենք, որ Բելուչին տարբեր տարիներին համագործակցել է իտալական բրենդի հետ և համարվում է նորաձևության տան հիմնադիրներ Ստեֆանո Գաբանայի և Դոմենիկո Դոլչեի աստղային մուսաներից մեկը: