«Լուրջ առողջական խնդիրներ ունեմ»․ Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում Tert.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, այժմ բուժման փուլում է։ «Ինձ համար գերխնդիրը հոգու ներդաշնակությունն է։ Ես առողջությունս եմ կորցրել։ Բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեմ, որոնք պետք է հաղթահարեմ։ Պարտադիր չէ դրա մասին խոսեմ, բայց ավելի լավ է, որ ես հիմա հանգիստ լինեմ։ Ես կզգամ՝ որտեղ է պետք, այնտեղ կլինեմ։ Ինձ համար այս պահին շատ կարևոր է լինել հանգիստ։ Ամենամեծ պատճառը սա է։ Ես ոչ մի տեղ չեմ փախել, ոչ մեկից չեմ փախել։ Ովքեր մոռացել են, ես ամենադժվար պահերին եմ եղել իմ երկրում։ Հիմա այն դժվար պահերը չեն, հիմա դժվար է իմ ներսում»,-ասել է դերասանը։

Նշենք, որ կարահանվում է «Սոսի Լոսը» 24 մասանոց նոր սիթքոմում, որտեղ խաղում է իրավաբանի դեր։
Ավելի վաղ դերասանը լուսանկարներ էր հրապարկել ընտանիքի անդամների հետ՝ կից գրելով․ «Արագ են մեծանում երեխաները և ընդհանրապես կյանքն է արագ հոսում։Արդեն դժվար է գրկել նրանց։Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թևերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։
Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել և հավերժացնել։
Փողի ու փառքի հետևից ընկնելով մի մոռացեք կարևորի մասին»։