Քիմ Քարդաշյանը սեփական արտադրության տնային հագուստով նոր լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը` նկատելով, որ համավարակի ֆոնին բազմաթիվ բիզնեսների կրած վնասների ֆոնին Քարդաշյանին պատկանող ապրանքանիշերը գնալով զարգանում են։

40-ամյա աստղը լուսանկարներ է հրապարակել SKIMS ապրանքանիշի Cozy հավաքածուի տնային հագուստով, որը դարձյալ վաճառքի է հանվել։ Լուսանկարներում Քիմը կրում է հավաքածուի մոխրագույն տաբատ, ժակետ և տոպ՝ դրանք համադրելով փափուկ մոխրագույն հողաթափերի հետ։

Լուսանկարին կից հեռուստաաստղը գրել է․ «Ես հիմա գործի եմ անցնում և ցանկանում էի ձեզ ցույց տալ իմ հարմարավետ հանդերձանքը։ Ես  երկրագնդի ամենափափուկ մարդն եմ»։