Քլոյե Քարդաշյանը խոստովանել է, որ իր արտաքինի ամենասիրելի «հատվածը» ժառանգել է մորից (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոյե Քարդաշյանը հայտնել է, որ իր արտաքինում ամենասիրելի հատկանիշը ժառանգել է մորից՝ Քրիս Ջեներից։

«Ծիծաղելի է, բայց որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ մարդիկ են ինձ ասում, որ շատ նման եմ մորս։ Ես երբեք նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել այն հանգամանքին, որ ես ու մայրս նույն այտերն ունենք, իսկ ես, իսկապես, մեծ այտեր ունեմ»,- People ամսագրին ասել է Քարդաշյանը։

36-ամյա աստղը խոստովանել է՝  շատ է սիրում իր այտերը, բայց դրա համար երկար տարիներ են պահանջվել։

«Մարդիկ առաջ ծիծաղում էին մեծ այտերիս վրա, իսկ հիմա, երբ նիհարել եմ, հարցնում են՝ «Իրակա՞ն են։ Մարդիկ վճարում են նման այտեր ունենալու համար»»,- ասել է նա։

Քարդաշյանը նաև խոստովանել է, որ միշտ հիացել է իր մոր արտաքինով, ուստի մեծ հաճոյախոսություն է, երբ իրեն համեմատում են մոր հետ։