Անընդհատ տագնապային զգացողություն կա, որ ինչ-որ վատ բան է լինելու․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել իր զգացողություններին։

«Պատերազմի ու վերջին տարիների իրավիճակի արդյունքում ինձ մոտ անընդհատ տագնապային զգացողություն կա, որ ինչ-որ վատ բան է լինելու, ու ուզում էի զգացողությունը հաղթահարելու համար գրքեր կարդալ»,– գրել է երգչուհին՝ նշելով, որ հետևորդնեյն իրեն հետաքրքիր առաջարակներ են արել։

Ավելի վաղ նա գրել էր որ չի կարող ասել, որ Ինստագրամում կիսում է լիարժեք իրական հույզերը. այն ամենն, ինչ ապրում, տեսնում ու զգում է, հիմնականում այդպես էլ մնում է իր հետ։ Գուցե մի օր սովորի ավելին կիսել։