Դերասան Թելման Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով

Հաղորդավար, «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվող  դերասան Թելման Խաչատրյանը վարակվել է COVID-19–ով, երկկողմանի թոքաբորբ ունի։
Այս մասին վերջինս հայտնել է Ինստագրամի սթորի բաժնում, ինչպես նաև նշել, որ ինքնազգացողությունը բավականին վատ է:
Ավելի վաղ Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակում Շուշիի հայտնի եռյակից Արսենի հետ։
«5 տարեկան է, բայց առաջինը մտածում է քրոջ մասին, հետո՝ իր»,- հրապարակումներից մեկում Արսենի մասին գրել էր Թելմանը։