Անաստասիա Զավորոտնյուկը վերջապես կապի է դուրս եկել և պատմել է իր առողջական վիճակի մասին

Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկը, ով երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի երևում հեռուստաէկրաններին, վերջապես, կապի է դուրս եկել և պատմել է իր ինքնազգացողության մասին։
Հիշեցնենք, որ Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին հայտնի դարձավ նախորդ տարի: Ըստ ԶԼՄ-ների՝ 49-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պյոտր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր` Միլայի ծնվելուց հետո:
2020 թվականի ապրիլի 22-ին տեղեկություններ տարածվեցին, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից։

Ինչպես հայտնում է НТВ հեռուստաալիքը, դերասանուհու հետ զրուցել են «Однажды…» հաղորդման շրջանակներում, որը նվիրված է լինելու Զավորոտնյուկի 50-ամյա հոբելյանին: Նրան նվիրված թողարկումը ցուցադրվելու է ապրիլի 3-ին: Տարեդարձը արտիստուհին նշում է կիրակի:

Հեռուստաալիքը փոխանցում է, որ լրագրողներին հաջողվել է զրուցել դերասանուհու հետ, որը վստահաբար նշել է, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է և խոստացել է մեկ տարի անց բացառիկ հարցազրույց տալ իր ստեղծագործական ծրագրերի մասին:

Համացանցում օգտատերերից շատերը ենթադրել են, որ հեռուստաալիքն ապրիլմեկյան կատակ է արել, քանի որ դերասանուհին վաղուց լրագրողների հետ կապի դուրս չի եկել: