Ինչերի՞ց է զրկվել Հյու Գրանտը մարմնավաճառի հետ կապված մեծ սկանդալի հետևանքով․ մանրամասներ

Հոլիվուդյան սցենարիստ Սթիվ Մազուրը ռուս գործընկերների հետ հանդիպման ընթացքում հիշել է բրիտանացի դերասան Հյու Գրանտի մասնակությամբ սկանդալի մասին։ Հիշեցնենք, որ 1995թ․-ի ամռանը Հյու Գրանտին ձերբակալել էին 25-ամյա թխամորթ մարմնավաճառի հետ։ Ընթրիքից հետո դերասանը «բռնվել էր» հարբած վիճակում և վերը նշված մասնագիտության տեր կնոջ ուղեկցությամբ։ Նա ձերբակալվել էր անպարկեշտ վարքագծի համար և դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նրան նաև պարտավորեցրել էին 760 ֆունտ տուգանք վճարել։

Սցենարիստ Սթիվ Մազուրը հիշեցրել է, որ բարձրացած սկանդալից հետո բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ հրաժարվել են աշխատել արտիստի հետ։ Մազուրն ընդգծել է, որ միջադեպի հետևանքով դերասանը չի կարողացել մասնակցել նաև«Ստախոսը, ստախոսը» ֆիլմի նկարահանումներին։Գրանտը զրկվել է ժապավենում գլխավոր դերից։ Արդյունքում գլխավոր դերն ու 20 միլիոն դոլարի հոնորարը ստացել է ամերիկացի դերասան Ջիմ Քերին։