«Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա»․ Լիա Զախարյանն անկեղծացել է

Դերասանուհի Լիա Զախարյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել գեղեցկության մասին։

«Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա»: Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա, որ դա ճիշտ է: Իմ մեջ կա կյանք, կա սեր, ներառյալ այն, որը ես ստանում եմ ձեզնից: Այս ամբողջ սիրո միաձուլումն է ինձ գեղեցկացնում»,-պատմել է նա։

Անդրադառնալով լուսանկարներին՝ Լիան նշել է, որ դրանք արել է Մոսկվայում՝ տնային պայմաններում և երբևէ չէր պատկերացնի, որ նման պայմաններում կարելի է նման հրաշալի լուսանկարներ ստանալ։