«Ամենաէմոցիոնալ պահը. ես էլ հուզվեցի». Հասմիկ Խոջյանը կիսվել է իր նշաանդրության ամենահուզիչ պահով

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս նշանադրվել է։ Դերասանուհու կյանքի կարևոը իրադարձությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը։ Այժմ դերասանուհին արարողությունից նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով իր հույզերի մասին։
«Ամենաէմոցիոնալ պահը։ Անկեղծ եմ ասում, միշտ զարմացել եմ, երբ տեսել եմ, որ մատանին դնելու պահին հուզվում կամ լաց են լինում, բայց արի ու տես, որ իսկապես շատ հուզիչ պահ էր… ես էլ հուզվեցի։
Երազում եմ, որ բոլորդ իմ չափ սիրեք ու սիրված լինեք՝ թեկուզ և կարևոր պահերին երջանկության արցունքները լինեն ձեր աչքերին»,- գրել է դերասանուհին՝ օգտագործելով «երջանիկ մարդ» հեշթեգը։