Պետական կամերային նվագախումբը կհնչեցնի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկ համերգային երեկոյի շրջանակում կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանի, Տաթև Ամիրյանի, Էդուարդ Հայրապետյանի, Լորիս Ճգնավորյանի, Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին Կամերային երաժշտության տանը: Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Նարինե Ենգիբարյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը: Դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: