Դավան առաջին անգամ մեկնաբանել է իր նոր սիրավեպի մասին լուրերը

Ռեփեր և բլոգեր Դավիթ Մանուկյանը, ով վերջերս բաժանվել էր երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայից, վերջերս պատահաբար նկարահանել էր իր անկողնում քնած թխահեր աղջկան:   Երկրպագուներն անմիջապես փորձել են կռահել, թե ով կարող է լինել այդ խորհրդավոր թխահերը: Շատերը ենթադրել են, որ ռեփերի օգնական Անյան է։
Օրերս Դավան առաջին անգամ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նոր ընտրյալ ունի։ Պատասխանելով լրագրողի հարցին աղջկա մասին, որի հետ վերջերս Մանուկյանին «բռնացրել» էին, Մանուկյանը հայտարարել է, որ նա իր տնօրենն է։

«Բռնացրե՞լ էին։ Իսկ ո՞վ է ինձ բռնացրել։ Իսկ ի՞նչ պատմեմ ես, եթե ինձ ոչ ոքի հետ չեն բռնացրել։ Նրան արդեն իսկ և՛ օգնական են անվանում, և՛ PR աշխատակից։ Կան բազմաթիվ հարցազրույցներ, որոնցում ես ասել եմ, որ նա իմ տնօրենն է, որը կապ ունի իմ նախագծերի հետ իմ ճանապարհի հենց սկզբից։ Մենք ամբողջ թիմով նույն հյուրանոցում ենք ապրում, հետևաբար մտնում ենք միմյանց համարները։ Եվ ինձ հետ շատ մարդիկ են եղել, այդ թվում Գոշան, որն ինձ հետ աշխատում է։ Այդ պատճառով երբ ես նման բաներ եմ տեսնում, ես ծիծաղում եմ, որ մարդիկ գտնում են ցանկացած մանրուք, որը ձգտում են մեկնաբանել յուրովի։ Իսկ ես․․․ Ես ազատ մարդ եմ»,- ասել է Մանուկյանը։