Անահիտ Սիմոնյանը դիմել է կտրուկ ոճափոխության և դարձել գրեթե անճանաչելի

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որն իրական իրարանցում է առաջացրել երկրպագուների մոտ։ Երգչուհին դիմել է կտրուկ ոճափոխության և դարձել գրեթե անճանաչելի։
«Այսպիսին դուք ինձ հաստատ չեք տեսել։ Կարծում եմ՝ ինձ շատ է սազում»,- լուսանկարին կից գրել է նա, ապա հետևորդներից հետաքրքրվել՝ հավանո՞ւմ են այս կերպարը։
Լուսանկարի մեկնաբանությունները րոպեների ընթացքում հեղեղվել են մի շարք կարծիքներով․ շատերին երգչուհու նոր ոճը հիացրել է, մյուսները խնդրել են նրան կրկին սև ներկել վարսերը։