63-ամյա Շերոն Սթոունը զարդարել է L’Officiel ամսագրի շապիկը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը հայտնվել է L’Officiel ամսագրի շապիկին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
63-ամյա դերասանուհին երեք կերպարով է ներկայացել:
Շապիկի վրա հայտնված լուսանկարում Սթոունը կրում է բաց նարնջագույն, նեղ զգեստ։
Երկրորդ հանդերձանքը, որով Շերոն Սթոունը ներկայացել է, սև թափանցիկ զգեստ է Tom Ford ապրանքանիշից։
Երրորդ կերպարի համար դերասանուհին կրել է սև կոստյում և սպիտակ լայնեզր գլխարկ։