«Զբոսնում ենք Ռոբիս հետ»․ Միհրան Ծառուկյանի ընտանեկան տեսանյութը

Երգիչ Միհրան Ծառուկյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
Միկրոբլոգի իր էջում հրապարակված հոլովակում Միհրանի կինը՝ Արփին ասում է, որ Ռոբերտն իր հայրիկի հետ դուրս է եկել զբոսանքի։
Ընտանեկան կադրերին կից երգիչը կատարել է հետևյալ գրառումը.«Զբոսնում ենք Ռոբիս հետ»:
Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին պսակադրվել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։ Երգիչը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել նույն տարվա նոյեմբեր ամսին իր երևանյան մենահամերգին՝ բեմից։
Հավելենք, որ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է 2020-ի հուլիսի 4-ին։