Ֆիլհարմոնիկը Մարիինյան թատրոնի մասնագետների հետ տեսաձայնագրել է Բեթհովենի սիմֆոնիաներից մի քանիսը

Հայաստանի նվագախմբային արվեստի պատմության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 96-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվում են Լյուդվիգ վան Բեթհովենի 9 սիմֆոնիաները:

Նախագծի վրա աշխատում է Ռուսաստանից ժամանած 14 առաջատար մասնագետ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեսաձայնագրման անձնակազմից է:
Աշխատանքների չորս փուլից երկուսն արդեն ավարտված են:
Նախատեսվում է թողարկել 5 CD և 5 DVD-ից կազմված հավաքածու (box set), որը եզակի կլինի նաև ողջ նախկին Խորհրդային միության երկրների մասշտաբով:

Մասնագետների խումբը  մարտի 27-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Ֆիլհարմոնիկի հետ  տեսաձայնագրել է Բեթհովենի  Թիվ 4, 6, 7 սիմֆոնիաները: Աշխատանքների առաջին փուլում ձայնագրել են կոմպոզիտորի Թիվ 1, 2 և 5 սիմֆոնիաները: