Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու մեջ

Բրիտանիայի արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորտոնը բացահայտել է արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի սուտը։ Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույցի ժամանակ թագավորական բակին մեղադրել էր հալածանքների և ռասիզմի համար։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը: Մորտոնի խոսքով ՝ Մարքլի հայտարարությունները, թե Բրիտանիայում գտնվելու ժամանակ իրեն իբր պալատից դուրս չեն թողել, վերցրել են անձնագիրն ու վարորդական իրավունքը, բացահայտ սուտ են, քանի որ Սասեքսի դքսուհին նորմալ կյանք է վարել թագավորական ընտանիքում, ընկերների հետ գնացել է ռեստորաններ և նույնիսկ սուպերմարկետներ ՝ Քենսինգթոնյան պալատի մոտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի վարկանիշը Մեծ Բրիտանիայում բնակիչների շրջանում ընկել է Օպրե Ուինֆրիի սկանդալային հարցազրույցից հետո:
Այս մասին է վկայում YouGov ընկերության հետազոտությունը, որն անցկացվել է մարտի 10-11-ը։ Դրան մասնակցել է 1664 մարդ:

Հետազոտության արդյունքներով` արքայազն Հարրիի նկատմամբ դրական են արտահայտվել հարցվածների 45 տոկոսը, բացասական ՝ 48 տոկոսը: Ընկերության տվյալներով ՝ մարտի 2-ին նրա վարկանիշը կազմել է 53 տոկոս ։ Բացի այդ, առաջին անգամ նրան բացասաբար ընկալող բրիտանացիների թիվը գերազանցել է դրական վերաբերողների թվին:

Սասեքսի դքսուհուն՝ Մեգանին, բրիտանացիները նույնպես սկսել են ավելի վատ վերաբերվել։ Ինչպես ցույց են տալիս հետազոտության տվյալները` 10 մարդուց միայն երեքն են (31 տոկոս) դրական գնահատում նրա կերպարը, իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 58 տոկոսը ՝ բացասական: Ամսվա սկզբին արքայազն Հարրիի կնոջ նկատմամբ դրական վերաբերմունք ուներ հարցվածների 39 տոկոսը:

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օպրա Ուինֆրիին տված հարցազրույցում թագավորական ընտանիքից հեռացած Սասեքսի դուքսն ու դքսուհին մի քանի սենսացիոն հայտարարություններ են արել, որով մեծ հարված են հասցրել թագավորական ընտանիքի և բրիտանական միապետության իմիջին: Մասնավորապես, Մարկլը հայտնել է, որ ամուսնու բարեկամներից մեկը (ավելի ուշ Ուինֆրին պարզաբանել է, որ դա ո՛չ Եղիսաբեթ Երկրորդն էր, ո՛չ էլ արքայազն Ֆիլիպը) մտահոգություն է հայտնել իր ապագա երեխայի մաշկի գույնի վերաբերյալ, և որ ինքն կամեցել է ինքնասպանություն գործել, քանի որ նրան միշտ մերժել են օգնության հարցում: Արքայազն Հարրին իր հերթին պատմել է, թե ինչպես հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը, չի պատասխանել իր զանգերին ՝ հրաժարվելով քննարկել որդու խնդիրները:

Բրիտանական թագավորական ընտանիքը ԱՄՆ-ում հարցազրույցի հեռարձակումից ընդամենը երկու օր անց է արձագանքել` նշելով, որ լրջորեն է վերաբերվում արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ռասիզմի մասին խոսքերին: Բուքինգհեմյան պալատը խոստացել է լուծել բոլոր խնդիրները, հատկապես՝ ռասայական: