Օրեր առաջ հայտնի երգիչ Ջո Ջոնասը նշեց իր 30-ամյակը: Ջոնասի ծննդյան տոնին ներկա էին բազմաթիվ հայտնի աստղեր: Նրա 23-ամյա կինը՝ դերասանուհի Սոֆի Թերները, այդ տոնին ներկայացել էր էլեգանտ ու համարձակ զգեստով՝ հիացնելով ամուսնուն ու աստղային հյուրերին:
«Իմ սեր, շնորհավոր քո 30-ամյակը: Քեզ հետ հանդիպելն ամենալավ բանն է, որ կատարվել է իմ կյանքում: Ջո Ջոնաս ես սիրում եմ քեզ»,- ռոմանտիկ շնորհավորանքով կիսվել է իր ինստագրամյան էջում Սոֆին:
Դերասանուհին նաև երկրպագուներին է ներկայացրել իր և Ջոնասի սիրառատ լուսանկարը:
«Դու իմ աշխարհն ես»,-նկարին կից նշել է Թերները:
«Իմ եղբայր, իմ լավագույն ընկեր: Շնորհավորում եմ Ջո: Քեզ շատ եմ սիրում»,- շնորհավորել է երգչի կրտսեր եղբայրը՝ Նիկ Ջոնասը: