«9 ամիս` կրծքիս տակ, 9 ամիս` ձեռքերիս մեջ». Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը որդու` Գասպարի հետ Ինստագրամի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այսօր նա ինն ամսական է դառնում։

«Ուղիղ 9 ամիս դու կրծքիս տակ էիր, և այսօր լրանում է 9 ամիսը, ինչ դու ձեռքերիս մեջ ես։ 18 ամիս է, ինչ մենք միասին ենք։ Շնորհավոր ծնունդդ, պոնչիկ, մենք քեզ անչափ սիրում ենք»,– տեսանյութին կից գրել է նա։

Նրա հետևորդները մեկնաբանել են տեսանյութն ու շնորհավորել փոքրիկ Գասպարին։

Նշենք, որ «Մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանն մայր է դարձել 2020-ի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ին Ավետիսյանի ծննդյան օրն է, և նա գրել էր, որ երեխան իր լավագույն նվերն է:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)