Լետիցիա Կաստան և Լուի Գարելը ծնողներ են դարձել

42-ամյա Լետիցիա Կաստան և 37-ամյա Լուի Գարելը ծնողներ են դարձել: Մարտի 17-ին զույգը որդի է ունեցել, նրան անվանել են Ազել: Զույգին տեսել են երեխայի հետ, երբ նրանք այցելել են բժշկի:

Փոքրիկը Լետիցիայի չորրորդ զավակն է, նա արդեն դաստիարակում է նախորդ հարաբերություններից ծնված երկու դուստրերին և որդուն: Լուին դերասանուհի Վալերիա Բրունի-Տեդեսկիի հետ առաջին ամուսնությունից ունի դուստր, որին 2009թ․-ին զույգը որդեգրել էր Սենգալից:

Այն մասին, որ ամուսինները սպասում են երեխայի, հայտնի է դարձել փետրվարին։ Լուրը հայտնել են եվրոպական լրատվամիջոցները։ Փարիզում Լետիցիային լուսանկարել են պապարացիները, որտեղ կարելի էր նկատել մոդելի կլորացած որովայնը։