Մահացել է Լուիզա Ղամբարյանի ամուսինը. նա վարակված էր կորոնավիրուսով

Մահացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը` մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։
Նա վարակված էր կորոնավիրուսով և տևական ժամանակ է` պայքարում էր կյանքի համար։

Նրա մահվան մասին գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։
Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հանգչեք խաղաղությամբ»,- գրել է Մուրադյանը։